Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սուրմալուի կիսաքանդ շենքի պատը փլուզվել է, կա 3 վիրավոր (տեսանյութ)

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Ըստ նախնական տվյալների կա 3 տուժած, ովքեր տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։