Բացել լրահոսը Փակել լրահոսը
306965591_5567507876645264_4390544897399501225_n
A A
Պաշտոնական

Փարիզի քաղաքապետարանի վրա այսօր ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները

Հայաստանի անկախության 31-ամյակի կապակցությամբ և Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի համատեքստում ի համերաշխություն Հայաստանի՝ այսօր Փարիզի քաղաքապետարանի վրա ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

«Փարիզի քաղաքապետարանն այսօր նշում է Հայաստանի անկախությունը։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը հայ ժողովրդին՝ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի կապակցությամբ»,- գրել է քաղաքապետ Անն Իդալգոն թվիթերյան իր էջում: