Կներկայացնեն հայկական համայնքը
Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թ առաջնության եզրափակիչ մրցաշարի օրերին Լվով ժամանած երկրպագուներին սպասվում են մոտ 30 զբոսաշրջային ուղեւորություններ: Դրանցից մեկի ժամանակ երկրպագուները կծանոթանան Լվովի հայկական համայնքի պատմության հետ:
Հայերը այստեղ ապրել են քաղաքից դուրս հիմնադրած առանձին բնակավայրում, որտեղ ունեցել են դպրոց, գրադարան, հիվանդանոց, թատրոն: Հայկական կենտրոնում զբոսաշրջիկները առաջին հերթին կարող են հիանալ հայկական եկեղեցու գեղեցկությամբ, որտեղ, ի դեպ, նկարահանվել է «Դ'Արտանյանը եւ երեք հրացանակակիրները» հանրահայտ խորհրդային կինոնկարի որոշ դրվագները:
Զբոսաշրջային ուղեւորությունների մեջ մտնում են նաեւ Լվովի հրեական, ավստրոհունգարական ու լեհական թաղամասերը, թատրոնները, դղյակները, այգիները եւ ... սրճարանները, որտեղ ֆուտբոլասերներին կհյուրասիրեն լվովյան բազմահամ սուրճը: