A
A
Ակցիա՝ ՀՀ–ում Շվեյցարիայի դեսպանատան դիմաց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇվեյցարիայի դեսպանատան դիմաց մի քանի տասնյակ երիտասարդներ բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ ադրբեջանական «Սոկար» ընկերության դեմ, որը ֆինանսական մասնաբաժիններ ունի Շվեյցարիայում:․
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց․ «Մենք ցանկանում ենք, որ կասեցնեք այդ ֆինանսավորումը։ Մենք նաև տեղյակ ենք, որ Շվեյցարիայի դաշնային խորհրդարանում տեղի է ունենում նախագծի քննարկում, որտեղ ներկայացվում է մի նախագիծ, որպեսզի «Սոկար»-ի գործունեությունը Շվեյցարիայում դադարեցվի։ Մեր պահանջն է, որպեսզի չֆինանսավորեք տեռորիստական կազմակերպությանը տարածքների օկուպացման գործում»։
Երիտասարդները նաև նամակ փոխանցեցին Շվեյցարիայի դեսպանատանը։
Մանրամասները՝ տեսանյութում։