Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 17.09.
A A
Սպորտ

Արսեն Հարությունյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. ըմբշամարտ

Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանից հանդես եկան ազատ ոճային երկու ըմբիշներ:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 1/8 եզրափակիչ մարտում 10:2 հաշվով հաղթեց ուզբեկ Տուրոբովին, սակայն քառորդ եզրափակիչում 0:10 հաշվով պարտություն կրեց ճապոնացի Հիգուչիից:

Վերջինս հասավ եզրափակիչ, և մեր ըմբիշը վաղը կանցկացնի սփոփիչ մրցամարտ Ալբանիայի ներկայացուցիչ Իսլամ Դուդաևի հետ: Հաղթանակի դեպքում նա կմտնի փոքր եզրափակիչ, որտեղ կմրցի ամերիկացի Սիթ Գրոսի հետ:

Աշխարհի գավաթակիր, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, արդեն 1/16 եզրափակիչում պարտվեց Ջոն Մայքլ Դիակոմիհալիսին` 0:4: Ամերիկացի ըմբիշն իր հերթին անհաջողության մատնվեց կիսաեզրափակիչում, և մեր մարզիկը դուրս մնաց մեդալային պայքարից: