Բացել լրահոսը Փակել լրահոսը
307193147_409758674676404_1872737530185542060_n
A A
Հասարակություն

Ջերմուկում հարձակման ժամանակ թիրախավորվել է շտապօգնության մեքենա, վնասվել է գազատար խողովակ

ՄԻՊ փաստահավաք խմբերից մեկը Ջերմուկ համայնքում է, որը սեպտեմբերի 13-15-ին դարձել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի թիրախ՝ տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Տեղում արձանագրվել է, որ ադրբեջանական հարձակման հետևանքով վնասվել է գազատար խողովակ, բուժկետը, թիրախավորվել է շտապօգնության ավտոմեքենա։

Պաշտպանի ներկայացուցիչները տարածքից վերցրել են հրթիռակոծման բեկորային մասեր։