Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գեղարքունիքի մարզ
A A
Պաշտոնական

Գեղարքունիքի մարզից բնակավայրեր չեն անցել ադրբեջանական վերահսկողության տակ․ մարզպետարան

Գեղարքունիքի մարզպետարանը հայտնում է, որ ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

«Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, բացարձակ կեղծիք են։

Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,- նշվում է հաղորդագրության մեջ։