Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրաչյա Սարգսյան
A A
Պաշտոնական

Մեր միակ փրկությունը մեր բանակն ու բանակի թիկունքը ամուր պահող միաբան ու միակուռ հասարակությունն է․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գրառում է արել․

Սիրելի հայրենակիցներ, այս դժվարին ժամանակներում մենք բոլորս պետք է համախմբվենք մեր երկրի ղեկավարի շուրջ` անկախ քաղաքական հայացքներից և նպատակներից, անկախ կուսակցական պատկանելիությունից։

Մեր միակ փրկությունը մեր բանակն ու բանակի թիկունքը ամուր պահող միաբան ու միակուռ հասարակությունն է։ Իսկ այսպիսի վտանգավոր, կործանիչ ապատեղեկատվությունն ուղղված է մեր զինվորների հոգեբանական թուլացմանն ու բանակի բարոյալքմանը։

Պետք չէ տրվել ազգակործան սադրանքներին և նպաստել թշնամու՝ մեր պետականությանը սպառնացող ծրագրերին։ Անբարոյականություն է պատերազմական այս բարդ իրավիճակում քաղաքական դիվիդենտների կուտակումն ու սեփական քաղաքական մանր շահերի սպասարկումը։