Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային- Ժողովրդավարական Բևեռ
A A
Քաղաքականություն

Անհապաղ ռազմական ու անվտանգային օգնության խնդրանքով դիմել ԱՄՆ կառավարությանը․ ԱԺԲ

ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ ԴԻՄԵԼ ԱՄՆ-ԻՆ ԵՎ ՀԱՐՑԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄԱյսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ի  դրությամբ ադրբեջանական զինված ուժերը սանձազերծել և շարունակում են իրականացնել լայնամասշտաբ ագրեսիա ՀՀ նկատմամբ՝ օգտագործելով ծանր հրետանի և ԱԹՍ-ներ, հրետակոծել են խաղաղ բնակավայրեր Գորիսի, Կապանի, Երասխի, Սոթքի , Վարդենիսի ուղղություններով։ Ստեղծված իրավիճակում Ազգային- Ժողովրդավարական Բևեռը դիմում է ՀՀ Կառավարությանը և  իշխանություններին՝ պահանջելով անհապաղ ռազմական ու անվտանգային օգնության խնդրանքով դիմել ԱՄՆ կառավարությանը և, միաժամանակ, իրականացվող ագրեսիայի հարցը բարձրացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի առջև, դուրս բերել ՀՀ-ը ՀԱՊԿ-ից, և արագ ու հավուր պատշաճի կազմակերպել ՀՀ սահմանների ու ժողովրդի պաշտպանությունը, անվտանգությունը և տարածքային անձեռնմխելիությունը։Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ