Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ադրբեջանը կրակահերթ է բացել Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների ուղղությամբ (տեսանյութ)

Artsakh public TV Այսօր լուսադեմին,ժամը 4-ի սահմաններում, Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ՄԻՊ-ը: Այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն, ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում։ Եվս մի տուն՝ Թաղավարդում: ՄԻՊ-ի ներկայացուցիչներն ու իրավապահները շարունակում են քաղաքացիական բնակչության շրջանում վնասների վերաբերյալ փաստերի հավաքագրման աշխատանքները։