A
A
Լոռու մարզպետը հանդիպեց ճանապարհը փակած գյուղացիների հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու մարզի Թումանյան համայնքի Մոտկորի ենթաշրջանի բնակիչները, որի մեջ մտնում են Մարց, Ահնիձոր, Քարինջ, Լորուտ, Շամուտ և Աթան գյուղերը, փակել են Մ6 միջպետական ճանապարհը, պահանջում են վերանորոգել իրենց գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհը։
Այն գտնվում է շատ վատ վիճակում։ Կառավարությունը 2021-ին գումար էր հատկացրել վերանորոգման համար, սակայն այդպես էլ մեկնարկը չի տրվել։
Ըստ տեղեկությունների պատճառը ճանապարհներով անցնող ՀԷԿ-րի խողովակներն են, որոնք կարող են վնասվել նորոգման դեպքում։
ՀՀ Լոռու մարզպետը եկել է հանդիպելու ճանապարհը փակած գյուղացիների հետ,որոնք ոստիկանապետի հորդորներին ընդառաջելով բացեցին Մ6 միջպետական ճանապարհը։
Տեսանյութը՝ Օլեգ Դուլգարյանի
Ստորեւ ներկայացնում ենք Ալավերդիի Անկյուն+3 հ/ը ռեպորտաժը։