Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba (3)
A A
Սպորտ

Գևորգ Ղարիբյանը հաղթեց, Դավիթ Օվասապյանը՝ պարտվեց․ ըմբշամարտի ԱԱ

Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի 60 և 130 կգ քաշային կարգի ըմբիշները։ Այս քաշային կարգերում Հայաստանը ներկայացնում են Գևորգ Ղարիբյանն ու Դավիթ Օվասապյանը։

Առաջինը 1/16 եզրափակիչում մաքուր հաղթանակ տարավ վրացի Պրիդոն Աբուլաձեի նկատմամբ։ Հաջորդ փուլում Գևորգ Ղարիբյանը կմրցի ղազախ Այդոս Սուլտանգալիի հետ։

Այս քաշային կարգում Բուլղարիան ներկայացնող հայազգի մարզիկ Էդմոնդ Նազարյանը վստահ հաղթանակով սկսեց առաջնությունը՝ 11։0 հաշվով ջախջախելով լիտվացի Յուստաս Պետրավիչուսին։

Մեր ծանրքաշային Դավիթ Օվասապյանը մեկնարկային մարտում հանդիպեց ԱՄՆ ներկայացուցիչ Քոլթոն Մայքլ Շուլցի հետ: Մարտից հետո չնայած գրանցվեց հավասար արդյունք՝ 1։1, սակայն լրացուցիչ հաշվարկներով հաղթանակը շնորհվեց ամերիկացի ըմբիշին։