Դավիթ Բաբայանին պարգևատրել են «Մայրական երախտագիտություն» մեդալով
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Արցախի Հանրապետության ամենաառաջին հասարակական կազմակերպություններից մեկը՝ «Մայրություն» կազմակերպությունը Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին պարգևատրել է «Մայրական երախտագիտություն» մեդալով՝ Արցախի ազատության համար իր պայքարում ունեցած առանձնահատուկ վաստակի համար։
Բաբայանն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով. «Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպությանը և նրա ղեկավար Հասմիկ Մամիկոնի Միքայելյանին իմ համեստ աշխատանքի բարձր գնահատման համար։
Մայրը սուրբ հասկացություն է մեզ համար, մեր ժողովրդի համար։ Արցախցի մայրերը, հայ մայրերը ոչ միայն օջախի պահապաններն են, այլ նաև Հայրենիքի պահապանները, հերոսներ, ովքեր, չնայած բոլոր ողբերգություններին ու վշտերին, չեն կորցնում հավատը, տոկունությունն ու գեղեցկությունը։ Աստված օրհնի ձեզ բոլորին»: