Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu (3)
A A
Սպորտ

«Ուրարտուն» ձեռք է բերել «Ալաշկերտի» կիսապաշտպանին

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, այսօր պայմանագիր է ստորագրվել 29-ամյա կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեի հետ։

Վարջինը նախկինում հանդես է եկել ռուսական «Արմավիր», «Ամկար», Մոսկվայի «Արարատ», վրացական «Տորպեդո», հայկական «Ուլիս», «Արարատ» և «Ալաշկերտ» ակումբներում։ Ընդհանուր առմամբ ֆուտբոլիստը Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 101 հանդիպում և դարձել 17 գոլի հեղինակ։

Դավիթ Խուրցիձեն «Ուրարտույի» կազմում հանդես կգա 27 համարի խաղաշապիկով։