A
A
Փրկարարները քաղաքացուն անվնաս իջեցրել են ծառից
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 7-ին, ժամը 14։39-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղիտու գյուղի սկզբնամասում քաղաքացին բարձրացել է ծառը (ճյուղը կոտրվել է) և չի կարողանում իջնել․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Հ․ Գ․-ին (ծնված 1954 թ․) անվնաս իջեցրել են ծառից` հայտնում է ԱԻՆ-ը։