Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Թեկնածուներից մեկը ակտիվ քարոզարշավի փուլում է, մյուսը անգամ պաստառներ չի փակցրել (տեսանյութ)

Օրեր անց Օձուն խոշորացված համայնքի կազմում գտնվող Մղարթ գյուղը համայնքների երկրորդ խոշորացումից և ՏԻՄ ընտրություններից հետո կմիանա Ալավերդուն։ Մղարթցիներն ամեն նոր ընտրության հետ են կապում իրենց գյուղի համար ցավոտ ու անլուծելի դարձած ջրի խնդիրը։ Ալավերդու համայնքապետի թեկնածու Արեն Մկրտչյանի հետ հանդիպմանը նրանք կրկին խոսել են իրենց «ցավոտ տեղից»։ Իսկ թեկնածուն որ նախագիծ-նախահաշիվ պատրաստ է, և շուրջ 400 մլն դրամի խնդիրը լուծելուց հետո ջուրը գյուղ կմտնի։

Իսկ ՀՅԴ-ի՝ Ալավերդու համայնքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուն՝ Սուրիկ Թամազյանն էլ պայքարի է դուրս եկել, որովհետեև, ըստ նրա, առաջադրված անձանց մեջ «շրջանի հարցերը լուծող» թեկնածու չկա։ Կյանքի փորձ է պետք, ասում է։

Ալավերդու համայնքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արեն Մկրտչյանն ակտիվ քարոզարշավի փուլում է։ Այսօր նա Մղարթում է եղել։ Իսկ ՀՅԴ-ի թեկնածու Սուրիկ Թամազյանը քարոզարշավ չի անում, նրա քաղաքական թիմն անգամ գովազդային պաստառներ չի փակցրել։

Մանրամասները՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում