Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Չի բացառվում, որ Էմանուել Մակրոնը ներկա լինի Դուրյանի արձանի բացմանը․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

Դեռ չորս տարի առաջ, բարերար, մասնագիտությամբ բժիշկ Վահան Վադապետյանը սկսեց մտածել Օհան Դուրյանի 100–ամյակի միջոցառումների մասին։ Այս նախագծերը կառավարությանը ներկայացնելու հարցում նրան օգնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Դուրյանը՝ Բեթհովենի, Բրամսի ու Բրուքների գործերի լավագույն մեկնաբաններից է և գերմանացի ու ավստրիացի դիրիժորները թող սովորեն խորհրդային դիրիժորից, ինչպես ղեկավարել Բրուքներ։ Պատկերացնում եք, սա գրում էին Եվրոպայի խստապահանջ երաժշտական քննադատները»,–այսօր հրավիրված հանդիպմանն ասաց պարոն Վարդապետյանը, ով լինելով Օհան Դուրյանի երկրպագուն ու ընտանիքի մտերիմը, մաեստրոյի ամենադժվարին պահերին եղել է նրա կողքին: Երբ աշխարհահռչակ դիրիժորին զրկեցին հայրենիքում աշխատելու հնարավորությունից, որը նման արվեստագետի համար հավասարազոր էր մահվան, Վահան Վարդապետյանի ջանքերի շնորհիվ կազմակերպվեցին Օհան Դուրյանի մոսկովյան համերգները, որոնք ցնցեցին ռուսական երաժշտական աշխարհը: Մաեստրոն երազում էր իր երաժշտական արխիվը ստեղծել, որի համար բավականին մեծ գումար էր անհրաժեշտ: Պարոն Վարդապետյանը սեփական

ֆինանասական միջոցները չխնայեց և ժառանգությունը մնաց սերունդներին։

«Օհան Դուրյանը Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր էր, ինչպես և Շարլ Ազնավուրը։ Եթե հիշում եք, անցած տարի գարնանը ՀՀ վարչապետը երբ Ֆրանսիայում էր, հրավիրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին այցելել Հայաստան։ Եվ չի բացառվում, որ այս տարի աշնանը կլինի այդ այցը և հրաշալի կլինի, որ արձանը ևս պատրաստ լինի ու հայ–ֆրանսիական բարեկամության խորհրդանիշ դառնա»,– ընդգծեց հանդիպմանը ներկա «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։