Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Միքայել Արզումանյանի հետ կապված կան փաստական տվյալներ, սա լրջագույն քննության առարկա է․ Ա Խաչատրյան (տեսանյութ)

«Այս նախագծի անհրաժեշտությունը մեծ է, որպեսզի բանակը լինի պրոֆեսիոնալ և արհեստավարժ»․ այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը անդրադառնալով ՊՆ նոր նախագծին ըստ որի քաղաքացին կարող է 24 մլն դրամ վճարելով Զինված Ուժերում ծառայել 4,5 ամիս և զորացրվել։

Ըստ պատգամավորի նախագծի ռազմավարությունը կայանում է նրանում, որ 18-20 տարեկան զինվորներին երկրորդային պլան են տանում, իսկ բարձր աշխատավարձ ստացող զինվորականները կդառնան առավել պրոֆեսիոնալ։

Անդրադառնալով այլ նախագծերի Արմեն Խաչատրյանը նշեց, որ 6 ամիս ծառայելուց հետո զինվորը կարող է ամսեկան 350-400 հազար աշխատավարձով 5 տարի ծառայել բանակում որպես պայմանագրային։

Ինչ վերաբերվում է Միքայել Արզումանյանի և Ջալալ Հարությունյանի ձերբակալություններին, ապա պատգամավորը նշեց․ «Միքայել Արզումանյանի հետ կապված կան փաստական տվյալներ, սա լրջագույնս քննության առարկա է,  վերջնական գնահատականը կտա դատարանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։