Բացել լրահոսը Փակել լրահոսը
xajakyan-marutyan
A A
Քաղաքականություն

Քեզ ուշացած, բայց դուրս են մղել հետնամուտքից․ Խաժակյանը՝ Մարությանին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել՝ կապված նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մոնոներկայացման տեսահոլովակի հետ, որտեղ, իբր, վերջինիս ազգանունը շփոթելով՝ դիմում են «պարոն Մարուքյան», Մարությանն էլ ուղղում է մտցնում։ Հետո Մարությանը մի քանի այլ դիտարկումներ էլ է անում, թե «հետնամուտքի մոտ հավաքվածները շատ են»։

Խաժակյանն այս ամենին արձագանքել է․

«Դա Այսօր Հայկ Մարությանը հրապարակեց իր ներկայացման անոնսը և իրեն բնորոշ կապկումով անդրադարձավ Էդմոն Մարուքյանին: Հայկո՛, քո ազգանունը շփոթում են Մարուքյանի ազգանվան հետ, քանի որ դու փորձում էիր «դերասան Հայկոից» դառնալ «քաղաքապետ Մարության»:

Երբ Մարուքյանը ընդդիմադիր պատգամավոր էր, դու իշխանության հետնամուտքում փայտե «բաբչկայով» ու լայն ժպիտով սպասում էիր պաշտոն ստանալու քո մուտքին: 2012-ից Մարուքյանը քաղաքական գործիչ եղել և մնացել է, իսկ դու 2018-ից փոխեցիր աշխատավայրդ, բայց ոչ կարգավիճակդ: Երբ քեզ նույնացրել էիր իշխանության հետ և վայելում էիր հեղափոխական վարկանիշը, մենք բաց տեքստով ասում էինք, թե քանի կոպեկի արժեք ունես որպես քաղաքապետ:

Երբ դու պատերազմի պարտության բերումով սեփական թիմիցդ ու քո կարծիքով խորտակվող նավից դուրս էիր սողոսկում, մենք կրկին նույն բանն էինք ասում: Այնպես որ մեր դիրքորոշումն ու կարծիքը քո մասին չի՛ փոխվել: Դու պատեհապաշտորեն հետամուտ եղար 2018-ին, բայց չերևակայե՛ս, թե 2021-ին դու ես դուրս եկել: Քեզ ուշացած, բայց դուրս են մղել հետնամուտքից»: