A
A
Արցախը Հայաստանին կապող ներկայիս ճանապարհը կգործի մինչեւ մայիս․ Արցախի ՆԳ նախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այդ հարցը ուղղված է խաղաղապահ զորքերին, ես ո՞նց կարող եմ այդ հարցին պատասխանել, ես միայն կարող եմ ներքին անվտանգության մասին խոսել»,-ասաց Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե որքանով է անվտանգ Ադրեբջանի կողմից կառուցված նոր ճանապարհը։
Ինչ վերաբերվում է Արցախի անվտանգությանը, Կարեն Սարգսյանը նշեց․ «Ոչ մեկի հետ հույսներս չենք կապում։ Հայաստանի հետ կապված խնդիր չենք տեսնում։ Մենք միասնական ենք։ Արցախը պետք է լինի հայեցի»։
Ինչ վերաբերվում է Հայաստանի հետ համագործակցությանը, ապա ՆԳ նախարարը նշեց․ «Մեր համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում»։