Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես առնչություն չունեմ այդ օպերացիայի հետ, կազմակերպիչը գիտեք՝ ով է եղել․ գեներալ Մնացականյան (տեսանյութ)

ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը Ստեփանակերտում ճեպազրույցում այսօր անդրադարձավ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանի կալանավորմանը։

«Նախաքննության ընթացքում այդ բոլոր կասկածները վերանալու են, ինքը ոչ մի առնչություն չունի»,-նշեց Լևոն Մնացականյանը։

Հարցին, թե Շոշ գյուղում ինչ բանակցություն է եղել Մնացականյանի և Արցախի անվտանգության նախկին ղեկավար Սամվել Բաբայանի միջև, ՊԲ նախկին հրամանատարը պատասխանեց․ «Ես առնչություն չունեմ այդ օպերացիայի հետ, կազմակերպիչը դուք գիտեք թե ով է եղել, հարցերը ուղղեք իրեն»։