Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հերթը զինվորականությանն է․Փաշինյանը բոլորին մեղավոր է կարգելու, բացի իրենից ու իր փոքր շրջապատից․ Շարմազանով (տեսանյութ)

«Ես մի բան կարող եմ ասել, որ նախկինը եռատոն է պարգևել, իսկ ներկան՝ պարտված «Էռատո» »,- Արցախում Անկախության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումից հետո «Ա1»+ի հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա, եթե չլիներ ներկայիս իշխանությունը, ապա չէին լինի ներկայիս խնդիրները՝ Արցախի և Հայաստանի անվտանգության հետ կապված․ «Հոկտեմբերի 19-ին առաջարկ է եղել Ռուսաստանից կանգնեցնել պատերազմը, բայց Նիկոլ Փաշինյանը չէր համաձայնվել»։

Ինչ վերաբերվում է գեներալ Միքայել Արզումանյանի ձերբակալությանը, Էդուարդ Շարմազանովը նշեց․ «Նիկոլ Փաշինյանը բոլորին մեղավոր է կարգելու, բացի իրենից ու իր մերձավոր շրջապատից»։

Մանրամասները՝ տեսանյութում։