Բացել լրահոսը Փակել լրահոսը
լուսացույց
A A
Պաշտոնական

Այս հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի ՍեբաստիայիԿուրղինյան փողոցների խաչմերուկում:

Մասնավորապես, Սեբաստիա փողոցից դեպի Կուրղինյան փողոց նախկինում միայն աջ երթևեկությունը կփոխարինվի ուղիղ և աջ երթևեկության: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ, ինչպես նաև կգծանշվի: