Բացել լրահոսը Փակել լրահոսը
16620374120822
A A
Քաղաքականություն

Ֆիլիպինների նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Սեպտեմբերի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունեց Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ դեսպան Իգոր Բայլենին (նստավայրը՝ Մոսկվա)`  հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարարի տեղակալը շնորհավորեց դեսպան Բայլենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` խորհրդանշական համարելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նոր դեսպանի նշանակումը, ինչը նոր ընթացք կհաղորդի հայ-ֆիլիպինյան բարեկամական հարաբերություններին:

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործադրել բոլոր ջանքերը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ, մասնավորապես` քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի զարգացման, զբոսաշրջային փոխանակումների, բարձր տեխնոլոգիաների և այլ բնագավառներում:

Նախարարի տեղակալ Սաֆարյանը և դեսպան Բայլենը կարևորեցին նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության ապահովումն ու ընդլայնումը։