Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանին կից կառուցված առևտրի կրպակը քանդվել է

Քանդվել է Մոսկովյան 3 շենքին կից ինքնակամ կառուցված առևտրի կրպակը
Մոսկովյան 3 հասցեում գտնվող Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի շենքին կից տարիներ առաջ տնտեսվարողը ինքնակամ տեղադրել էր առևտրի կրպակ, իսկ հարակից տարածքում՝ սառնարաններ, որոնք նաև կրպակի առկայությամբ աղավաղում էին կառույցի ճարտարապետական տեսքը։
 
Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2004թ․ հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ վերոնշյալ շենքը ճանաչվել էր ՀՀ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան։
 
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ տնտեսվարողը կամովին ազատել է կրպակը, որից հետո վարչության և Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով կրպակն ապամոնտաժվել է։