Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փաշինյան-Շառլ Միշել
A A
Քաղաքականություն

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ:

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: