Բացել լրահոսը Փակել լրահոսը
-Էրդողան-e1661770324271
A A
Քաղաքականություն

Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնում Թուրքիայի նախագահին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կայացած կառավարության նիստին խոսել է Վրաստանում վերջերս ծավալված հրդեհների մասին։

Վարչապետը նշել է, որ գործնականում հրդեհներ են եղել բոլոր շրջաններում: Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գրասենյակը արդյունավետ կերպով է կառավարել ճգնաժամը։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բանակին, ոստիկանությանը, փրկարար ծառայությանը։ Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել Թուրքիայի Հանրապետությանը և անձամբ նախագահ Էրդողանին։ Ուզում եմ ձեզ ասել, որ հենց իրեն փոխանցեցին իմ օգնության խնդրանքը, անմիջապես հրաման տվեց, և մեկ ժամվա ընթացքում երեք ինքնաթիռ օդում էր։ Մենք դա գնահատում ենք և չենք մոռանա»,- ասել է Ղարիբաշվիլին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Բորջոմիում հրդեհաշիջման աշխատանքներին միացել էր Թուրքիայի մասնագիտացված հրշեջ ավիացիան։

Աղբյուր՝ Aliq.ge