Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սուրմալու որոնողափրկարարական (2)
A A
Հասարակություն

«Սուրմալու»-ի փոխտնօրենն ազատ է արձակվել, 3 հոգի կալանավորվել է

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձանցից 3-ը կալանավորվել են: Մեկին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօերնինб կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:

Այս մասին ասել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
 
Փոխտնօրենին, ում անունը իրավապահները չեն բացահայտում, մեղադրանք է առաջադրված առևտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։
 

Ձերբակալված, ապա՝ կալանավորված մյուս երեք անձինք տնտեսվարողեր են, որոնց անունները ևս հայտնի չեն: Ձերբակալված մյուս երեք անձինք տնտեսվարողներ են, մեկը՝ պահեստ շահագործող։ Վերջիններս մեղադրվում են անզգուշությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու մեջ: