Բացել լրահոսը Փակել լրահոսը
Խաչիկ-Ստամբոլցյան_01
A A
Քաղաքականություն

Մահացել է Խաչիկ Ստամբոլցյանը

81 տարեկան հասակում մահացել է ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը: Նա 81 տարեկան էր:

Ծնվել է 1940 թ. սեպտեմբերի 15-ին: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ ֆիզիկոսի որակավորմամբ: Աշխատել է ՀՀ ԳԱԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատող, ընտրվել ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր, ղեկավարել է «Գթություն» կազմակերպությունը։

Այս մասին հայտնում է Առավոտ-ը։