Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իրանը ունի անհանգստություն, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ունի գաղտնի համաձայնություն․ Գ․ Մանուկյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ունի բանավոր խոստումների մի հսկայական փաթեթ: Այս կարծիքին է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ըստ պատգամավորի՝ ոչ հրապարակային խոշոր պայմանավորվածություններ կան․ «Այսօր տեսնում ենք, որ եղել են այդ գաղտնի համաձայնությունները»։

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», Մանուկյանը նշում է․ «Իրանը ունի անհանգստություն, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ունի գաղտնի համաձայնություն»։

Ադյոք հնարավո՞ր էր պահել Աղավնոն՝ պատգամավորը պատասխանում է այսպես․ «Աղավնոն պահելու հնարավորությունը եղել է նոյեմբերի 9-ից հետո, Նիկոլ Փաշինյանը պետք է չմնար վարչապետի պաշտոնում»։

Անդրադառնալով «Դիմադրություն» շարժման հետագա գործունեությանը, պատգամավորը նշեց․ «Ձևաչափեր կփոխվեն, բայց հանրահավաքներ լինելու են»։

Մանրամասները՝ տեսանյութում։