Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Գալիս է մի պահ, երբ հրահրում են ու դառնում է ծեծկռտուք»․ ինչպես անցան ԱԺ-ի նախորդ նստաշրջանները (տեսանյութ)

8-րդ գումարման  Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի ավարտից հետո ամենաշատ դեմ քվեարկածների եռյակը գլխավորում են «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ Գեղամ Նազարյան, Անդրանիկ Թևանյան և Արմենուհի Կյուրեղյան։

Իսկ կողմ քվեարկած պատգամավորների եռյակում «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն են՝  Հովիկ Աղազարյան, Վահագն Հովակիմյան և Նարեկ Զեյնալյան։

Ազգային ժողովի նիստերը  առանձնացան խորհրդարանական ուժերի կողմից միմյանց նկատմամբ անհարգալից, երբեմն հայհոյախառն վերաբերմունքով։ Մի շարք դեպքերում գործը հասավ բռունցքների։

«Իրականում, այո՛, գալիս է մի պահ, երբ մարդիկ հրահրում են, դրդում են և դիմացինները այդ հրահրմանը պատասխանում են ոչ վայելուչ բառերով կամ ուժով, և դառնում է քաշքշուկ կամ ծեծկռտուք։ Սա շատ բացասական և Ազգային ժողովում անընդունելի երևույթ է»,- նշում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Մայիսի 1-ից սկսած ընդդիմությունը բոյկոտ էր հայտարարել և չի մասնակցել խորհրդարանի աշխատանքներին։ Ընդդիմադիրները սկսել էին փողոցային պայքարի նոր փուլ և պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Կարծում եմ, որ ընդդիմությունը մի օր կվերադառնա խորհրդարան և կանի իր աշխատանքը, որովհետև ի վերջո մի օր հասկանալու են, որ այն ուղին, որը բռնել են, անհաջող է․ ինչպես փորձը ցույց տվեց, ինչպես իրադարձությունները վերջին ամիսներին ցույց տվեցին, ուղղակի անհաջող է»,-նշում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։