Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Պաշտոնական

Ողբերգական ավտովթար Գրիբոյեդով գյուղի մոտ

Օգոստոսի 23-ին, ժամը 23:01-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի մոտ տեղի է  ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածնին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը՝ հայտնում է ԱԻՆ-ը։