Բացել լրահոսը Փակել լրահոսը
82614_b
A A
Պաշտոնական

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Ford Focus»-ն ու «Kia Rio»-ն

Օգոստոսի 21-ին, ժամը 15։54-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ  մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ-ին բախվել են «Ford Focus» և «Kia Rio» մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ նախնական տվյալների՝ կան տուժածներ։