Բացել լրահոսը Փակել լրահոսը
300359178_375047071475315_6342764733027749367_n
A A
Պաշտոնական

«Սուրմալու»-ին հարող տարածքից կատարվել է խմելու ջրի նմուշառում, արդյունքները հայտնի են

Կենտրոն վարչական շրջանի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնին հարող տարածքից, օգոստոսի 17-ից, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով:

«Արդյունքում՝ այս պահի դրությամբ հետազոտված նմուշների ցուցանիշների (մանրէաբանական, սանիտարաքիմիական, մնացորդային քլոր), Հայաստանի Հանրապետությունում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

Միաժամանակ հարկ է նշել, որ ամենօրյա մշտադիտարկումները շարունակվում են»,- նշված է ՀՎԿԱԿ-ի հաղորդագրության մեջ: