Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid
A A
Պաշտոնական

Օգոստոսին Արցախում հաստատվել է կովիդի 105 նոր դեպք

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Արցախում արձանագրվում է Covid-19 համավարակի նոր դեպքերի թվի աճ։ 2022թ․օգոստոսի 1-ից մինչև 19-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 756 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 105 դրական դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 4 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։ Ըստ վիճակագրական տվյալների ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7 դեպք։

Վարակման դեպքերի կտրուկ աճը տեսանելի է եղել հուլիս ամսվա ընթացքում, երբ նշված ժամանակահատվածում կատարվել է 1230 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 18 դրական դեպք։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն