Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սպասում ենք պատասխանի. ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀՀ ԱԳՆ-ին փոխանցված նոտայի մասին (տեսանյութ)

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի և ՀՀ ԱԳՆ ղեկավարության միջև կառուցողական զրույց է տեղի ունեցել, ինչի մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը՝ պատասխանելով NEWS.ru-ի հարցին։ Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կպատասխանի ՌԴ դեսպանատան նոտային, որը հղվել է այն բանից հետո, երբ տեղական տեղեկատվական տարածքում սկսել են շրջանառվել լուրեր առ այն, որ ռուսական կառույցները ներգրավված են եղել այս տարվա օգոստոսի 14-ի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը։ «Մենք պատրաստ ենք հաստատել նոտայի ուղարկումը Հայաստանի ԱԳՆ։ Որպես հաջորդիվ՝ այսօր կառուցողական զրույց է տեղի ունեցել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի և ՀՀ ԱԳՆ ղեկավարության միջև։ Մենք սպասում ենք պատասխանի»,- ասել է Նեչաևը։