Բացել լրահոսը Փակել լրահոսը
299951670_492293432903380_73323308324379275_n
A A
Պաշտոնական

Արցախում ծանր հանցագործությունները նվազել են 20 դեպքով

Արցախի ոստիկանության քրեական հետախուզության վարչության կողմից առաջին կիսամյակում կատարված աշխատանքները վարչության պետ, գնդապետ Արայիկ Գասպարյանն ամփոփում է գոհացուցիչ արդյունքներով: Այս մասին հայտնում են ԱՀ ոստիկանությունից:

Հանցագործությունների կազմում 182 դեպքով աճել է բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունները` 1019 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 837-ի համեմատ:

Հանցագործությունների կանխարգելման, բացահայտման, հետախուզվող հանցագործների և անհայտ կորած անձանց որոնման ուղղություններով աշխատանքները համակարգելու, դրանց ձևերն ու մեթոդները կատարելագործելու, ինչպես նաև գործնական ու մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով ոստիկանության քրեական հետախուզության վարչության կողմից առաջին կիսամյակում տարվել են մի շարք աշխատանքներ:

Հանցագործություն կատարած և անհայտ կորած անձանց հետախուզման ուղղությամբ ակտիվ համագործակցություն է իրականացվել ոստիկանության տարածքային, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումների հետ, որի արդյունքում հայտնաբերվել և նախաքննության մարմին ու դատարան են ներկայացվել հանցագործություն կատարած 19 անձ:

Քննարկվել է առերևույթ հանցագործության մասին ֆիզիկական անձանց և հետաքննության մարմնի կողմից հանցագործության վերաբերյալ տվյալներ հայտնաբերելու մասին 102 հաղորդում: Դրանցից 45-ով հարուցվել է քրեական գործ, 46-ով մերժվել է քրեական գործի հարուցումը, այդ թվում 15-ը ոչ արդարացման հիմքերով, 3-ը կցվել է առաջին հաղորդմանը, իսկ 8-ը գտնվում է ստուգման փուլում:

Հարկ է նշել, որ նշված հաղորդումներից 78-ով առերևույթ հանցագործության դեպքերը հայտնաբերվել են ՔՀ վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Բացի դրանից վարչության ծառայողների կողմից քննարկվել է քաղաքացիներից ստացված 117 դիմում-բողոք, որոնց արդյունքների մասին սահմանված կարգով ծանուցվել են դիմումատուները:

Ծանր հանցագործությունները նվազել են 20 դեպքով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները աճել 3-ով: Նշված հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման ուղղությամբ որոշակի աշխատանքներ են կատարվել ՔՀ վարչության ծառայողների կողմից, որի արդյունքում հայտնաբերվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործության 12 դեպք: Հանցավորության դեմ պայքարի կարևորագույն ցուցանիշներից է հանցագործությունների բացահայտման բարձր արդյունավետության ապահովումը:

Հաշվետու ժամանակահատվածում 37,9% աճ է արձանագրվել վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտման ցուցանիշը այն կազմելով 86,2%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 48,3%-ի համեմատ:

Քողարկված և ոչ ակնհայտ պայմաններում կատարված հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման հիմնական ծանրությունն ընկած է օպերատիվ ծառայողների վրա, որոնց կողմից հայտնաբերվել է ընդհանուր հանցագործության 295 դեպք, ինչպես նաև պարզվել է հանցագործություն կատարած 265 անձի ինքնությունը:

Վարչության ծառայողների կողմից անմիջապես հայտնաբերվել է 70, իսկ տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ՝ 39 հանցագործության դեպք: Արայիկ Գասպարյանն ընդգծում է, որ վարչության ծառայողները շուրջօրյա ռեժիմով շարունակում են ծառայություն իրականացնել Արցախի Հանրապետության ողջ տարածքում՝ վերահսկելով օպերատիվ իրավիճակը: