Բացել լրահոսը Փակել լրահոսը
մետրո 6871
A A
Պաշտոնական

Մետրոյի բնականոն աշխատանքը վերականգնվել է

ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Ժամը 15:00 -ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է՝ հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։

Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը։