Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մետրոպոլիտեն
A A
Պաշտոնական

Մետրոն չի գործում․ նորից ռումբի մասին ահազանգ են ստացել

Այսօր՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված՝ հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են: