Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.
«Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Հնդկաստանի Հանրապետության անկախության 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ուրախալի է տեսնել իր անկախության տարիների ընթացքում Հնդկաստանի նշանակալի առաջընթացն ու նվաճումները։ Հնդկաստանի դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում իր դրական ներգործությունն է ունենում աշխարհի զարգացման և արդիականացման վրա։
Մենք կիսում ենք ընդհանուր արժեքները և շահերը, որոնք իրապես ամրապնդում են երկու երկրների միջև փոխվստահության վրա խարխսված կապերը: Ինչպես պատմության խորքից եկող մեր առնչությունները, այնպես էլ տարբեր ոլորտներում մեր համագործակցությունը յուրահատուկ բնույթ են հաղորդում մեր գործընկերությանը: Հայաստանն իր աջակցությունն է հայտնում Հնդկաստանին նաև գլոբալ մարտահրավերների կարգավորման իր ջանքերում:
Ապահովելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ մենք պատ-րաստակամ ենք աջակցելու առևտրատնտեսական, ներդրումային և տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության նոր և հավակնոտ ծրագրերի իրականացմանը։