Բացել լրահոսը Փակել լրահոսը
1090213
A A
Հասարակություն

Չեռնոգորիայում տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ. 11 մարդ զոհվել է, 6-ը վիրավորվել

Չեռնոգորիայի պատմական մայրաքաղաք Ցետինյեում անհայտ անձը 11 մարդու է սպանել, վեցին՝ վիրավորել, հայտնում են երկրի լրատվամիջոցները՝ վկայակոչելով ոստիկանությանը, փոխանցում է Ռիա Նովոստին:

Տղամարդը ժամը 16:00-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 17:00-ին) կրակել է քաղաքի պատմական կենտրոնում գտնվող իր տան մոտ գտնվող մարդկանց ուղղությամբ:

«Ցետինե Մեդովինայի շրջանում 11 մարդ է զոհվել, վեցը վիրավորվել, այդ թվում՝ մեկ ոստիկան»,- հաստատել են ոստիկանության բաժնից։

Ողբերգությանը նախորդել էր ընտանեկան վեճը, որից հետո հարձակվողը կրակել էր պատահական անցորդների և ոստիկանների վրա և սպանվել փոխհրաձգության ժամանակ»,- ասվում է լրատվամիջոցի նյութում։

Որոշ տեղական լրատվամիջոցներ հաղորդում են, որ զոհերի թվում երեխաներ կան։