Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահագն Ալեքսանյան (2)
A A
Քաղաքականություն

Երբ բանակի հաշվին միլիոններ դիզածները վնգստոց են բարձրացնում խաղաղությունից խոսողների հասցեին, ուզում ես երեսպաշտության թանգարան բացել․ Ալեքսանյան

«Աշխարհում ավելի զզվելի բան դժվար գտնվի, քան էժան երեսպաշտությունը։ Այս մասին գրառում է կատարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա մասնավորապես նշել է․

«Երբ 30 տարի շատ հստակ ու ընդգրկուն մի շրջանակ իր որդիներին ամեն կերպ ազատել է բանակում ծառայությունից, լավագույն դեպքում ուղարկել է ծառայության ինչ-որ անվտանգ ու «կուրորտային» մի զորամաս ու երբ դրա փոխարեն զորակոչել է ամենատարբեր ուղղակի ֆիզիկապես ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններով տղերքի։

Երբ այդ նույն շրջանակը բանակը դիտարկել է միայն ու բացառապես որպես հարստացման միջոց, ծախել է դրա հետ կապված ամեն ինչ. սպայական կոչումներից մինչև զինվորի շապիկ ու գուլպա, զինվորի ուտելիքն էլ դիտարկել է միայն այն դիտակետով, որ ինչքան քիչ ուտի զինվորը այդքան շատ բաժին կհասնի նրա ուտելիքի հաշվին պահվող խոզերին, դե իսկ զենքի ու սպառազինության մասին էլ չխոսեմ, երբ 2016 թվականին պարոնը խոսում էր 80-ականների արտադրության զենքով հերոսական կռիվների մասին, բանակում չծառայած շատերի մոտ դա անասելի շոկ էր առաջացրել, իսկ ծառայածներս իրար հանդիպելուց քմծիծաղով նշում էինք, որ ծառայության տարիներին զորամասում 1980 թվականի արտադրության ՈՉ ՄԻ զենք կամ սպառազինություն կամ մեքենա նույնիսկ չէինք տեսել. ամենն ավելի հին էր, լավագույն դեպքում 1970-ականների։

Ու հիմա երբ այս՝ իր որդիներին բանակից փախցրած, բանակի հաշվին միլիոններ դիզած նեղ շրջանակն ու դրա արբանյակները մի եզակի վնգստոց են բարձրացնում խաղաղությունից խոսողների հասցեին, ուզում ես ուղղակի երեսպաշտության թանգարան բացել ու սրանց դեմքերը տարբեր ռակուրսներով զետեղել այնտեղ։

Այս սրիկաներից, ի դեպ, հետ չեն մնում հայտնի կուսակցության երիտասարդ անդամները, որոնք, տարբեր երկրներից Հայաստան հայրենադարձվելով ու իրենց ընտանիքի բոլոր իգական սեռի ներկայացուցիչների համար հայկական անձնագիր ստանալով, իրենք փիլիսոփայորեն սպասում են 27 տարին լրանալուն՝ երևի թե ելնելով բացառապես նույն փիլիսոփայական դրդապատճառներից և ոչ թե սպասելով զինապարտության տարիքի ավարտին։

Ու թե ո՞նց է հողը իր վրա այսքան երեսպաշտություն տանում, միայն Աստված գիտի»։