A
A
Վերաքննիչ քրեական, հակակոռուցպիոն և Գեղարքունիքի դատարաններում նոր դատավորներ են նշանակվել
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 1-ի հրամանագրերով վերաքննիչ քրեական, հակակոռուցպիոն և Գեղարքունիքի դատարաններում նոր դատավորներ են նշանակվել:
Այսպիսով, Կարեն Ամիրյանը և Արմեն Հովհաննիսյանը նշանակվել են վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ:
Գիվի Հովհաննիսյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:
Արշակ Հարությունյանը՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: