Բացել լրահոսը Փակել լրահոսը
16283_am_1
A A
Պաշտոնական

Փոխվարչապետն ու Իրանի նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության իրականացման գործում: Մհեր Գրիգորյանն ընդգծել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը Հայաստանի համար:

Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև գործող միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: