Հայաստանի աթլետները Կոլումբիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Աջակցիր «Ա1+»-ինԿոլումբիայի Կալի քաղաքում օգոստոսի 1-6-ը կանցկացվի աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, այդ մրցումներին կմասնակցեն արտաշատցի եռացատկորդ Գոռ Հովակիմյանը և կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը:
Նրանք նախապատրաստական փուլն անցկացրել են Ֆրանսիայում՝ տեղի ֆեդերացիայի հովանավորությամբ։ Վաղը մեր մարզիկները մրցավայր կմեկնեն կապանցի մարզիչ Արտյոմ Պողոսյանի գլխավորությամբ: Նրանց Կոլումբիայում կդիմավորի ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:
Ֆրանսիայում նշված ցատկորդներին կփոխարինեն արդեն մեր ազգային հավաքականի անդամներ, կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը, ցատկորդներ Յանա Սարգսյանը և Մարիետա Մինասյանը: Երկշաբաթյա հավաքից հետո մեր մարզուհիները կվերադառնան հայրենիք, իսկ Լևոն Աղասյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմիանա գյումրեցի միջին տարածության վազորդ Երվանդ Մկրտչյանին (1500 մետր)։ Նրանք կմասնակցեն Եվրոպայի հերթական առաջնությանը, որը կմեկնարկի օգոստոսի 15-ին։