Բացել լրահոսը Փակել լրահոսը
295822645_622145755934114_7409729800745614451_n
A A
Պաշտոնական

Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ կենտրոնական բանկը փոխըմբռնման հուշագիր են կնքել

Արդյունավետ էլեկտրոնային ծառայությունների մատուցում բնակիչներին. Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ կենտրոնական բանկը փոխըմբռնման հուշագիր են կնքել
 
Երևանի քաղաքապետարանը և ՀՀ կենտրոնական բանկը կնքել են քաղաքապետարանում արդյունավետ էլեկտրոնային հաշվառման համակարգերի զարգացման և պարտքային գործիքակազմի կիրարկմանը վերաբերող փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
 
Հուշագրի շրջանակում կիրականացվեն քաղաքապետարանի համար պարտքային գործիքակազմի թողարկման, տեղաբաշխման և շրջանառությանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև կմշակվեն և կգործարկվեն քաղաքապետարանում էլեկտրոնային հաշվառման համակարգեր: Նախատեսվում է նաև քաղաքային համայնքի զարգացման նպատակով մշակել նպատակային ծրագրեր, գնահատել դրանց ներդրման ազդեցությունները:
 
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախաձեռնել է թվայնացման գործընթաց, որն իր հերթին նպաստելու է աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, վերահսկողության ու որոշումների արագ կայացման հնարավորությանը: