Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պաշտպանության նախարարություն
A A
Պաշտոնական

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական զինուժի մարտական դիրքերը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակված ինֆորմացիան ապատեղեկատվություն է: