Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԺ դատարկ
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով նիստը չկայացավ․ քվորում չկար

Քվորում չլինելու պատճառով ԱԺ Խորհրդի արտահերթ նիստը չկայացավ: 

Նշենք, որ նիստի օրակարգում «ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների 32 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն էր։

Մեկ շաբաթ առաջ նիստը չէր կայացել, քանի որ «Հայաստան» խմբակցության ղեկավարը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը խորհրդի անդամներին ուղղված գրությամբ հայտնել էին, որ հրաժարվում են մասնակցել խորհրդի նիստին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով եւ վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից: