Աբովյան փողոցում անհայտ անձը մոտեցել էր տուժողներին, հանել զենքի նմանվող առարկա և փող պահանջել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 20-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ մայրաքաղաքի կենտրոնի հյուրանոցներից մեկի մոտակայքում ավազակություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ Աբովյան փողոցում անհայտ անձը մոտեցել էր տուժողներին, ուսին գցած պայուսակից հանել զենքի նմանվող առարկա և փող պահանջել: Այնուհետև նրանցից ստացել էր տարբեր չափերի գումար ու փախել:
Քրեական ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով ժամերի ընթացքում պարզվեց ավազակությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Արմավիրի մարզում բնակվող 19-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ոստիկանության մի քանի ստորաբաժանումների համատեղ աշխատանքի արդյունքում։ Նա հուլիսի 21-ին Երևանի Արտաշիսյան փողոցում ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Հանցագործության գործիքն ու գողոնի մի մասը հայտնաբերվել են:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են՝ հայտնում է Ոստիկանությունը։