A
A
Շեշտակի աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստանի Հանրապետություն
Աջակցիր «Ա1+»-ինՇրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու և արտանետվող գազերի քանակը կրճատելու համար Հայաստանի Հանրապետությունը փորձում է զարգացնել էլեկտրաական շարժիչով տրանսպորտային միջոցների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու հարմարեցնել օրենսդրությունը՝ էլեկտրոմոբիլ գնելու գայթակղությունն էլ ավելի մեծացնելու համար։
Բարեփոխումների արդյունքում՝ 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ տարածք ներմուծված բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան շեշտակի ավելացել է:
Այսպիսով՝
Տեղեկացնենք նաև, որ 2022 թվականի հունվարից մեկնարկել է Կանաչ կլիմայի հիմնադրամի /GCF կողմից ֆինանսավորվող «Էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժունակության հնարավորությունների հիմնման տեխնիկական խորհրդատվական աջակցություն Հայաստանին» դրամաշնորհային ծրագիրը, որը ներառում է 4 բաղադրիչ․
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2021 թվականից իրականացվում է «Անցում դեպի էլեկտրական մեքենաների Հայաստանում. Էլեկտրական տրանսպորտային միջոցների ցուցադրման և խթանման ուժեղացում» ծրագիրը, ինչի շրջանակներում նախատեսվում է ցածր ածխածնային տրանսպորտային միջոցների/շարժունակության ռազմավարական պլանավորում և ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև էլեկտրական շարժունակության ռազմավարության մշակում։